06
Ինտերակտիվ էկրաններ
Ինտերակտիվ էկրանը փոխարինում է գրատախտակին, պրոյեկտորին և հեռուստացույցին. կարելի է գրել, ցուցադրել և միացնել հեռավար մասնակիցներին։ DataNet-ը տեղադրում է ինտերակտիվ էկրաններ հանդիպումների սենյակներում և լսարաններում։

Ինչ ենք իրականացնում
- Էկրանի չափի ընտրություն ըստ սենյակի
- Մոնտաժ պատին կամ շարժական հենակի վրա
- Միացում ցանցին և տեսակոնֆերանսի սարքերին
- Օգտագործման ուսուցում
Աշխատանքի ընթացքը
- 01Զրույց և կարիքի պարզում
Լսում ենք ձեր խնդիրը, հասկանում տարածքի նշանակությունն ու հիմնական պահանջները։
- 02Տարածքի ուսումնասիրություն
Մեր մասնագետը այցելում է տարածք, կատարում չափումներ և գնահատում առկա ենթակառուցվածքը։
- 03Լուծում և գնային առաջարկ
Ներկայացնում ենք առաջարկվող համակարգը, սարքավորումները, աշխատանքի ծավալը, արժեքն ու ժամկետները։
- 04Տեղադրում և կարգավորում
Կատարում ենք մոնտաժը, ծրագրավորումը, կարգավորումն ու անհրաժեշտ ինտեգրումները։
- 05Փորձարկում և հանձնում
Ստուգում ենք ամբողջ համակարգի աշխատանքը, հանձնում այն և բացատրում օգտագործման կարգը։
- 06Սպասարկում
Անհրաժեշտության դեպքում ապահովում ենք պարբերական սպասարկում և տեխնիկական աջակցություն։
Առնչվող նախագծեր
Ինչի՞ց է կախված արժեքը
Արժեքը կախված է աշխատանքի ծավալից, օբյեկտի պայմաններից և ընտրված սարքավորումներից։ Ինժեների այցը և նախնական հաշվարկը անվճար են. թողեք հայտ, և կզանգենք 1 ժամվա ընթացքում։
Աշխատո՞ւմ եք Երևանից դուրս
Այո, աշխատում ենք ամբողջ Հայաստանում։
Ստացեք նախնական խորհրդատվություն
Նկարագրեք, թե ինչ է ձեզ անհրաժեշտ։ Մեր մասնագետը կկապվի ձեզ հետ՝ մանրամասները ճշտելու և հաջորդ քայլն առաջարկելու համար։