08
Խելացի տուն և շենքերի ավտոմատացում
Խելացի համակարգերը հնարավորություն են տալիս մեկ հավելվածից կամ կառավարման վահանակից վերահսկել լուսավորությունը, ջերմաստիճանը, վարագույրները, անվտանգությունն ու այլ սարքերը։ Մենք նախագծում ենք հարմար սցենարներ, որոնք իսկապես հեշտացնում են առօրյան և օգնում խնայել էներգիան։

Ինչ ենք իրականացնում
- Լուսավորության և էլեկտրական սարքերի կառավարում
- Ջեռուցման, հովացման և օդափոխության կառավարում
- Վարագույրների, շերտավարագույրների և դարպասների ավտոմատացում
- Տեսահսկման, դոմոֆոնի և մուտքի համակարգերի ինտեգրում
- Ջրի արտահոսքի, ծխի, գազի և շարժման տվիչներ
- Անվտանգության և բացակայության սցենարներ
- Ձայնային կառավարում և բջջային հավելված
- Տարբեր գործողությունների ավտոմատ սցենարներ՝ «Տուն», «Քուն», «Բացակայություն» և այլն
- Համակարգի ծրագրավորում, ուսուցում և հետագա սպասարկում
Ում համար է
Բնակարանների, առանձնատների, գրասենյակների, հյուրանոցների և այլ կոմերցիոն տարածքների համար։
Ինչ եք ստանում
Հարմար, անվտանգ և էներգախնայող տարածք, որտեղ տարբեր սարքեր աշխատում են միասին։
Աշխատանքի ընթացքը
- 01Զրույց և կարիքի պարզում
Լսում ենք ձեր խնդիրը, հասկանում տարածքի նշանակությունն ու հիմնական պահանջները։
- 02Տարածքի ուսումնասիրություն
Մեր մասնագետը այցելում է տարածք, կատարում չափումներ և գնահատում առկա ենթակառուցվածքը։
- 03Լուծում և գնային առաջարկ
Ներկայացնում ենք առաջարկվող համակարգը, սարքավորումները, աշխատանքի ծավալը, արժեքն ու ժամկետները։
- 04Տեղադրում և կարգավորում
Կատարում ենք մոնտաժը, ծրագրավորումը, կարգավորումն ու անհրաժեշտ ինտեգրումները։
- 05Փորձարկում և հանձնում
Ստուգում ենք ամբողջ համակարգի աշխատանքը, հանձնում այն և բացատրում օգտագործման կարգը։
- 06Սպասարկում
Անհրաժեշտության դեպքում ապահովում ենք պարբերական սպասարկում և տեխնիկական աջակցություն։
Ի՞նչը կարելի է կառավարել խելացի համակարգով
Լուսավորությունը, կլիման, վարագույրները, անվտանգությունն ու այլ սարքեր՝ մեկ հավելվածից կամ սցենարներով։
Կարելի՞ է տեղադրել արդեն վերանորոգված տանը
Այո, կան անլար լուծումներ, որոնք չեն պահանջում պատերի քանդում։
Աշխատո՞ւմ եք բիզնես շենքերի հետ
Այո, ավտոմատացնում ենք նաև գրասենյակներ և հյուրանոցներ՝ էներգախնայողության և հարմարավետության համար։
Ստացեք նախնական խորհրդատվություն
Նկարագրեք, թե ինչ է ձեզ անհրաժեշտ։ Մեր մասնագետը կկապվի ձեզ հետ՝ մանրամասները ճշտելու և հաջորդ քայլն առաջարկելու համար։