02

Տեսահսկում և անվտանգության համակարգեր

Տեսահսկման համակարգը պետք է ոչ միայն տեսագրի, այլ նաև օգնի արագ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել և վերահսկել տարածքը ցանկացած պահի։ Մենք ընտրում ենք տեսախցիկները, ձայնագրման սարքերը և պահպանման ծավալը՝ ըստ տարածքի, լուսավորության ու անվտանգության խնդիրների։

Տեսահսկում և անվտանգության համակարգեր

Ինչ ենք իրականացնում

Ում համար է

Գրասենյակների, խանութների, արտադրամասերի, պահեստների, ավտոկայանատեղիների, հյուրանոցների, բնակելի համալիրների և առանձնատների համար։

Ինչ եք ստանում

Կառավարվող և հուսալի անվտանգության համակարգ՝ անհրաժեշտ հատվածների տեսանելիությամբ, ճիշտ արխիվով և անվտանգ հեռավար հասանելիությամբ։

Աշխատանքի ընթացքը

  1. 01Զրույց և կարիքի պարզում

    Լսում ենք ձեր խնդիրը, հասկանում տարածքի նշանակությունն ու հիմնական պահանջները։

  2. 02Տարածքի ուսումնասիրություն

    Մեր մասնագետը այցելում է տարածք, կատարում չափումներ և գնահատում առկա ենթակառուցվածքը։

  3. 03Լուծում և գնային առաջարկ

    Ներկայացնում ենք առաջարկվող համակարգը, սարքավորումները, աշխատանքի ծավալը, արժեքն ու ժամկետները։

  4. 04Տեղադրում և կարգավորում

    Կատարում ենք մոնտաժը, ծրագրավորումը, կարգավորումն ու անհրաժեշտ ինտեգրումները։

  5. 05Փորձարկում և հանձնում

    Ստուգում ենք ամբողջ համակարգի աշխատանքը, հանձնում այն և բացատրում օգտագործման կարգը։

  6. 06Սպասարկում

    Անհրաժեշտության դեպքում ապահովում ենք պարբերական սպասարկում և տեխնիկական աջակցություն։

Առնչվող նախագծեր

ՀԱՐՑ ու ՊԱՏԱՍԽԱՆ

Հաճախ տրվող հարցեր

Չգտա՞ք ձեր հարցը։ Գրեք կամ զանգեք մեզ →

Քանի՞ տեսախցիկ է պետք

Կախված է տարածքի չափից, մուտքերից և այն գոտիներից, որոնք պետք է հսկել։ Կարող եք սկսել մեր AI հաշվարկիչից, իսկ ճշգրիտ քանակը կհաստատի ինժեները տեղում։

Կարո՞ղ եմ դիտել տեսագրությունը հեռախոսից

Այո, կարգավորում ենք անվտանգ հեռավար դիտում հեռախոսից և համակարգչից։

Որքա՞ն ժամանակ է պահվում տեսագրությունը

Պահման ժամկետը կախված է տեսախցիկների քանակից, որակից և սկավառակների ծավալից։ Համակարգը նախագծում ենք ձեր պահանջվող ժամկետին համապատասխան։

Ստացեք նախնական խորհրդատվություն

Նկարագրեք, թե ինչ է ձեզ անհրաժեշտ։ Մեր մասնագետը կկապվի ձեզ հետ՝ մանրամասները ճշտելու և հաջորդ քայլն առաջարկելու համար։