Գաղտնիության քաղաքականություն
Թարմացվել է՝ 18.11.2026
Ով է տվյալների մշակողը
«ԴԵՅԹԱՆԵԹ» ՍՊԸ (ՀՎՀՀ 00487026), Երևան, Ռուբինյանց 27/3, 0069։ Կապ՝ info@datanet.am, +374 43 33-33-76։
Ինչ տվյալներ ենք հավաքում
Միայն այն, ինչ դուք ինքներդ լրացնում եք ձևում՝ անուն, հեռախոս, էլ. փոստ (ոչ պարտադիր), ծառայություն և հաղորդագրություն։ Անվտանգության նպատակով պահվում են նաև IP հասցեն և այն էջը, որտեղից ուղարկվել է հայտը։
Ինչու ենք օգտագործում
Ձեր հայտին պատասխանելու, ձեզ հետ կապվելու, ինժեների այցը կազմակերպելու և առաջարկ պատրաստելու համար։ Տվյալները չենք վաճառում և չենք փոխանցում երրորդ անձանց գովազդային նպատակներով։
Որտեղ են պահվում
Տվյալները պահվում են մեր սերվերում և մեր ներքին հաճախորդների կառավարման համակարգում (CRM)։ Դրանց հասանելիություն ունեն միայն DataNet-ի լիազորված աշխատակիցները։
Որքան ժամանակ ենք պահում
Մինչև 24 ամիս, որից հետո տվյալներն ավտոմատ ջնջվում են, եթե դրանք պետք չեն պայմանագրային կամ օրենքով սահմանված պարտավորությունների համար։
Cookie-ներ և վերլուծություն
Կայքը օգտագործում է տեխնիկապես անհրաժեշտ cookie-ներ (սեսիա և ձևերի պաշտպանություն) և Google Analytics՝ այցելությունների ընդհանուր վիճակագրության համար (էջեր, սարքի տեսակ, մոտավոր երկիր)։ Google Analytics-ը տեղադրում է իր cookie-ները. դրանք կարող եք արգելել ձեր բրաուզերի կարգավորումներում կամ Google-ի tools.google.com/dlpage/gaoptout հավելվածով։ Ձևերում լրացված տվյալները Google Analytics-ին չեն փոխանցվում։
Ձեր իրավունքները
Դուք կարող եք պահանջել ձեր տվյալների մասին տեղեկություն, դրանց ուղղում կամ ջնջում՝ գրելով info@datanet.am հասցեին։ Տվյալները մշակվում են ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին համապատասխան։