IT ենթակառուցվածք և ցանցեր · Անվտանգության համակարգեր

Շտապ օգնության զանգերի կենտրոն

Շտապ օգնության զանգերի կենտրոն

Խնդիր

Շտապ օգնության զանգերի կենտրոնի վերազինում՝ ցանց, սերվերային, հեռախոսակապ, տեսապատ, տեսահսկում, մուտքի վերահսկում և հրդեհային անվտանգություն մեկ նախագծով։

Ինչ արեցինք

  • Կառուցվածքային ցանցCat6 մալուխավորում ամբողջ տարածքում՝ շուրջ 6 100 մ մալուխ, 166 կրկնակի ցանցային վարդակ և 22 փաթչ-պանել։
  • Սերվերային և ցանցային սարքավորումներ3 հատակային 42U և 4 պատի 12U պահարան, 3 հիմնական երթուղիչ, 10 PoE սվիչ՝ 10 Գբիթ/վ միջանցիկ կապով, օպտիկական բաշխիչ և 5 Wi‑Fi կետ։
  • IP հեռախոսակապ2 IP հեռախոսակայան՝ նախատեսված մինչև 3 000 օգտատիրոջ և 450 միաժամանակյա զանգի համար, և ցանցային պահոց (NAS)։
  • Տեսապատ4 հատ 55 դյույմանոց նեղ շրջանակով LCD վահանակից կազմված տեսապատ՝ հենակով և միացման համակարգով։
  • Տեսահսկում և մուտքի վերահսկում10 հատ 6 ՄՊ տեսախցիկ՝ 16-ալիքանի տեսագրիչով, և դեմքի ճանաչմամբ 3 մուտքի տերմինալ՝ էլեկտրամագնիսական փականներով։
  • Հրդեհային ազդանշանում և գազային հրդեհաշիջումՀասցեային համակարգ՝ 78 ծխի ազդասարքով, ձեռքի ազդասարքերով, լուսաձայնային ազդարարմամբ և գազային հրդեհաշիջման 9 մոդուլով։

Ունե՞ք նման նախագիծ