01
Օպտիկամանրաթելային մալուխի անցկացում
Օպտիկական մալուխը (օպտիկա, fiber) օգտագործվում է այնտեղ, որտեղ պղնձե մալուխի հեռավորությունը կամ արագությունը չի բավարարում՝ շենքերի, հարկերի և սերվերային սենյակների միջև։ DataNet-ը նախագծում, անցկացնում, եռակցում և չափում է օպտիկական գծերը։

Ինչ ենք իրականացնում
- Օպտիկական մալուխի անցկացում շենքի ներսում և շենքերի միջև
- Մանրաթելերի եռակցում և օպտիկական բաշխիչ տուփերի (ODF) տեղադրում
- Գծերի չափում և փորձարկում՝ արդյունքների փաստաթղթավորմամբ
- Միացում սվիչերին և սերվերային սարքավորումներին
Աշխատանքի ընթացքը
- 01Զրույց և կարիքի պարզում
Լսում ենք ձեր խնդիրը, հասկանում տարածքի նշանակությունն ու հիմնական պահանջները։
- 02Տարածքի ուսումնասիրություն
Մեր մասնագետը այցելում է տարածք, կատարում չափումներ և գնահատում առկա ենթակառուցվածքը։
- 03Լուծում և գնային առաջարկ
Ներկայացնում ենք առաջարկվող համակարգը, սարքավորումները, աշխատանքի ծավալը, արժեքն ու ժամկետները։
- 04Տեղադրում և կարգավորում
Կատարում ենք մոնտաժը, ծրագրավորումը, կարգավորումն ու անհրաժեշտ ինտեգրումները։
- 05Փորձարկում և հանձնում
Ստուգում ենք ամբողջ համակարգի աշխատանքը, հանձնում այն և բացատրում օգտագործման կարգը։
- 06Սպասարկում
Անհրաժեշտության դեպքում ապահովում ենք պարբերական սպասարկում և տեխնիկական աջակցություն։
Առնչվող նախագծեր
IT ենթակառուցվածք և ցանցեր · Անվտանգության համակարգեր Շտապ օգնության զանգերի կենտրոն
Շտապ օգնության զանգերի կենտրոնի վերազինում՝ ցանց, սերվերային, հեռախոսակապ, տեսապատ, տեսահսկում, մուտքի վերահսկում և հրդեհային անվտանգություն մեկ նախագծով։ Կառուցվածքային ցանցՍերվերային և ցանցային սարքավորումներIP հեռախոսակապ
IT ենթակառուցվածք և ցանցեր · Անվտանգության համակարգեր Adjarabet
Միասնական ցանցային, անվտանգության և էլեկտրական հիմք ընկերության բոլոր մասնաճյուղերում։ Տեղային ցանցԱնվտանգության համակարգերԷլեկտրական աշխատանքներ
IT ենթակառուցվածք և ցանցեր · Անվտանգության համակարգեր Հրազդան 5
Օպտիկամանրաթելային տեղային ցանց և Hikvision տեսահսկման ամբողջական համակարգ։ Օպտիկական ցանցԱնվտանգության համակարգ
Ինչի՞ց է կախված արժեքը
Արժեքը կախված է աշխատանքի ծավալից, օբյեկտի պայմաններից և ընտրված սարքավորումներից։ Ինժեների այցը և նախնական հաշվարկը անվճար են. թողեք հայտ, և կզանգենք 1 ժամվա ընթացքում։
Աշխատո՞ւմ եք Երևանից դուրս
Այո, աշխատում ենք ամբողջ Հայաստանում։
Ստացեք նախնական խորհրդատվություն
Նկարագրեք, թե ինչ է ձեզ անհրաժեշտ։ Մեր մասնագետը կկապվի ձեզ հետ՝ մանրամասները ճշտելու և հաջորդ քայլն առաջարկելու համար։