Երևան · 10:00–18:00 · Լրիվ դրույք
Վաճառքի մասնագետ
Փնտրում ենք վաճառքի մասնագետ, ով կգտնի նոր հաճախորդ ընկերություններ DataNet-ի ծառայությունների համար և կուղեկցի նրանց առաջին զանգից մինչև պայմանագիր։
Պարտականություններ
- Նոր հաճախորդների որոնում, զանգեր և հանդիպումներ
- Հաճախորդի կարիքների պարզում և առաջարկի պատրաստում ինժեներների հետ միասին
- Հայտերի և գործարքների վարում CRM համակարգում
- Գործող հաճախորդների հետ կապի պահպանում
Պահանջներ
- Բանավոր և գրավոր գրագետ հայերեն
- Բանակցելու և ներկայացնելու հմտություն
- B2B վաճառքի փորձը առավելություն է
- Ռուսերենի կամ անգլերենի իմացությունը առավելություն է
- Հետաքրքրություն IT և անվտանգության համակարգերի նկատմամբ
Անձնային որակներ
- Նախաձեռնողականություն
- Կարգապահություն և արդյունքի հասնելու ձգտում
Ինչպես դիմել
Ուղարկեք ձեր CV-ն info@datanet.am հասցեին՝ նշելով «Վաճառքի մասնագետ»։