Նոր գործընկերություն՝ DataNet × ELDRIVE by SolaraAuto

DataNet-ն այժմ սպասարկում է ELDRIVE-ի՝ էլեկտրամոբիլների և կայուն շարժունակության ընկերության IT և ցանցային ենթակառուցվածքը։

DataNet-ը համագործակցություն է սկսել ELDRIVE by SolaraAuto-ի հետ, որը Հայաստանում էլեկտրամոբիլների և կայուն շարժունակության լուծումներ է առաջարկում։ Այժմ մենք ենք կառավարում ELDRIVE-ի IT և ցանցային ենթակառուցվածքը։

Մեր խնդիրն է պահել համակարգերը կայուն, անվտանգ և անխափան՝ թիմի համար անվտանգ աշխատանքային միջավայրից մինչև ցանցի մշտական մոնիթորինգ և տվյալների պաշտպանություն։

Մենք ապահովում ենք սերվերների, համակարգիչների և հիմնական համակարգերի աշխատանքը ներքին գործընթացների, հաճախորդների սպասարկման և հարթակների ինտեգրման համար։ Աուդիտից հետո օպտիմալացրինք գործընթացները՝ բարելավելով արտադրողականությունը և տվյալների փոխանակումը։

Համագործակցությունն աջակցում է ELDRIVE-ի աճին՝ նոր ծառայություններ և թվային արտադրանքներ, ավելի լավ սպասարկում և լիցքավորման կայանների ընդլայնվող ցանց։

Եկեք կառուցենք ձեր համակարգը։

Ինժեների այցն ու նախնական հաշվարկն անվճար են։ Զանգում ենք 1 ժամվա ընթացքում։