Լամիտո
Հաճախորդ
Lamito
Աշխատանքի տեսակ
Աջակցություն և սպասարկում
AbՆախագծի մասին
Լամիտո ընկերությունը Datanet-ին է վստահել ամենամյա համակարգչային սպասարկման կազմակերպումը՝ ապահովելու իր ՏՏ ենթակառուցվածքի կայուն և անվտանգ աշխատանքը։
Սպասարկման նպատակն է կանխել անսարքությունը, պահպանել աշխատանքային կայանների և սերվերների աշխատունակությունը, ինչպես նաև ժամանակին հայտնաբերել ու վերացնել պոտենցիալ խոցելիությունները։
Առաջին փուլում Datanet-ի ինժեներներն իրականացրել են սարքավորումների և ծրագրային ապահովման համալիր ախտորոշում. ստուգվել են աշխատանքային կայանների, սերվերների, ցանցային սարքավորումների և պահուստային համակարգերի վիճակը։ Գնահատվել են արտադրողականությունը, թարմացումների արդիականությունը, սխալների առկայությունը և պոտենցիալ անվտանգության ռիսկերը։ Աուդիտի արդյունքներով կազմվել է աշխատանքների մանրամասն պլան՝ առաջնահերթություններով և թարմացման ու օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններով։
Կանխարգելիչ աշխատանքների ընթացքում թիմը կատարել է օպերացիոն համակարգերի և ծրագրային ապահովվման թարմացում, անվտանգության կրիտիկական կարկատանների (patches) տեղադրում, տվյալների արխիվների մաքրում և օպտիմալացում, անհրաժեշտության դեպքում՝ դեֆրագմենտացիա և պահուստային պատճենահանման (backup) ստուգում։ Հատուկ ուշադրություն է դարձվել հակավիրուսային պաշտպանությանը և մուտքի քաղաքականությունների կարգավորմանը՝ արտահոսքի և վարակման ռիսկը նվազագույնի հասցնելու համար։ Կատարվել են նաև ցանցային ենթակառուցվածքի ստուգումներ, երթուղայինացման (routing) կարգավորում և պահուստային միացման ալիքների փորձարկում։
Աշխատանքների ավարտից հետո Datanet-ի մասնագետներն իրականացրել են հիմնական ծառայությունների փորձարկում, պահուստային պատճեններից վերականգնման ստուգում և կրիտիկական հանգույցների ծանրաբեռնվածության փորձարկում։ Հաճախորդին տրամադրվել է հաշվետվություն՝ գրանցված արդյունքներով, բարելավման վերաբերյալ առաջարկություններով և կատարված աշխատանքների ցանկով։ Բացի այդ, Լամիտոի անձնակազմի համար անցկացվել է շահագործման և անվտանգության լավագույն փորձի վերաբերյալ կարճ հրահանգավորում։ Արդյունքում, Lamito-ն ստացել է արդիականացված, պաշտպանված և օպտիմալացված ՏՏ ենթակառուցվածք։
Հաջորդ նախագիծ
Lets go