|

UI/UX դիզայն

Լավ կայքը կամ հավելվածը պարզապես գեղեցիկ ձևավորում չէ — այն նախատեսված է ապահովելու օգտատիրոջ փորձի ձևավորումը։ DataNet Armenia-ում մենք մասնագիտացած ենք UI/UX դիզայնի մեջ՝ ստեղծելով լուծումներ, որոնք առաջին հերթին ծառայում են օգտատիրոջը։ Մեր թիմը նախագծում է ոչ միայն տեսողականորեն գրավիչ ինտերֆեյսներ, այլ նաև ինտուիտիվ, հասանելի և հեշտ օգտագործվող թվային միջավայրեր։ 8 տարուց ավել մենք կիրառում ենք օգտատիրոջ վրա կենտրոնացած մոտեցումներ՝ ստեղծելով անխափան ու ներգրավող փորձառություններ վեբկայքերի, բջջային հավելվածների և ծրագրային լուծումների համար։

Մենք իրականացնում ենք օգտատիրոջ ուսումնասիրություն, մշակում վայրֆրեյմեր (wireframes) և նախատիպեր (prototypes), ինչպես նաև սովորում ենք իրական յուզերների արձագանքներից՝ ապահովելով արտադրանքի մեսիջի ճիշտ փոխանցումը և հիմնական գործառույթների կատարումը։ Մեր նպատակն է ստեղծել դիզայն, որը համահունչ է ձեր բրենդին, բարձրացնում է օգտատիրոջ բավարարվածությունը և ապահովում է ավելի բարձր ներգրավվածություն, վերադառնալու ցանկություն և բիզնես արդյունավետություն։

 

Մեր UI/UX դիզայնի ծառայությունները՝

 

✔ Օգտատերերի ուսումնասիրություն և պերսոնաների մշակառում
✔ Վայրֆրեյմինգ և նախատիպավորում
✔ Ինտերակտիվ դիզայն և օգտագործելիության թեստավորում
✔ Վիզուալ դիզայն՝ համապատասխան բրենդային ոճին
✔ Mobile-first և ճկուն (responsive) դիզայն

 

Ժամանակն է գործելու

Եկեք սկսենք հիմա

Lets go