Անվանում և հաղորդակցման ոճ
Բրենդի անունը և հաղորդակցման եղանակը հիմնարար տարրեր են, որոնք ձևավորում են դրա ինքնությունը և կապ են հաստատում լսարանի հետ։ DataNet Armenia-ն օգնում է բիզնեսին մշակել իմաստալից անվանում և հաղորդակցման ոճի (Tone of Voice) ռազմավարություններ, որոնք արտացոլում են նրանց արժեքները, հնչեղություն են գտնում թիրախային լսարանի մոտ և առանձնանում մրցակցային շուկայում։
Ունենք ավելի քան 8 տարվա փորձով և պատրաստ ենք սերտորեն համագործակցել ձեր հետ՝ սահմանելու Ձեր բրենդի ձայնը՝ լինի դա պաշտոնական, ընկերական, պրոֆեսիոնալ թե օրիգինալ պրոեկտ ։ Մենք նաև աջակցում ենք եզակի և հիշվող անվան մշակմանը, որը համահունչ է Ձեր բրենդի առաքելությանն ու տեսլականին, ապահովելով, որ այն լինի ազդեցիկ, հեշտ ճանաչելի և իրավաբանորեն հասանելի։
Անկախ նրանից, թե դուք նոր ապրանք, ծառայություն եք գործարկում կամ ռեբրենդինգ եք իրականացնում, մենք տրամադրում ենք ռազմավարական ուղղություն և ստեղծագործական ներդրում, որն անհրաժեշտ է մեկ անուն և ոճ ստեղծելու համար, որն իսկապես ներկայացնի Ձեր բիզնեսը։
Ինչ ենք մենք առաջարկում
✔ Բրենդի անվան մշակում և ապրանքային նշանի որոնում
✔ Բրենդի հաղորդակցման ոճի սահմանում (ընկերական, պրոֆեսիոնալ և այլն)
✔ Հաղորդագրությունների ուղեցույցներ բոլոր տեսակի հաղորդակցության համար
✔ Հետևողական բրենդային հաղորդակցություն բոլոր ալիքներում
✔ Ստեղծագործական մտքերի փոխանակում և կոնցեպտի մշակում
Ժամանակն է գործելու
Lets go