Հանդիպումների սենյակների աուդիո և վիդեո լուծումներ
Հանդիպման արդյունավետությունը մեծապես կախված է հնչողության և պատկերի հստակությունից։ DataNet Armenia-ում մենք մասնագիտացված ենք հանդիպումների սենյակների համար նախատեսված աուդիո և վիդեո լուծումների նախագծման և տեղադրման մեջ, ապահովելով ուրաքանչյուր մասնակցի՝ լինի սենյակում կամ միացած հեռավար, ստանա անթերի և հստակ հաղորդակցություն։ Ավելի քան 8 տարրի է AV ինտեգրման ոլորտում մենք առաջարկում ենք անհատականացված լուծումներ՝ օգտագործելով պրոֆեսիոնալ սարքավորումներ Jabra, Polycom, Logitech և այլ առաջատար բրենդներից։
Մեր համակարգերը ներառում են լայնանկյուն PTZ (Pan-Tilt-Zoom) տեսախցիկներ, ճառագայթաձևող (beamforming) միկրոֆոններ, առաստաղի կամ սեղանի բարձրախոսներ, ինչպես նաև խելացի ձայնային մշակում՝ էխոյի հեռացմամբ և աղմուկի ճնշմամբ։ Մենք նախագծում ենք լուծումներ բոլոր չափի սենյակների համար՝ փոքր աշխատանքային գոտիներից մինչև մեծ կոնֆերանս դահլիճներ, ուշադրություն դարձնելով օգտագործման պարզությանը, վիզուալ որակին և բարձրարժեք աուդիո ծածկույթին։ Մասնագետների մեր թիմը իրականացնում է ամբողջ տեղադրումն ու կարգավորումները՝ ապահովելով անխափան աշխատանք առաջին իսկ օրվանից։
Մեր լուծումները ներառում են՝
✔ PTZ և AI-ով կառավարվող տեսախցիկներ
✔ Բարձրորակ աուդիո համակարգեր
✔ Smart voice tracking և beamforming միկրոֆոններ
✔ Վիդեոկոնֆերանսային պլատֆորմների անխափան ինտեգրում
✔ Անհատականացված լուծումներ ցանկացած սենյակի չափի և դասավորության համար
Ժամանակն է գործելու
Lets go