Դիզայնի և անիմացիայի ծառայություններ
Այսօրվա մրցակցային շուկայում տեսողականորեն գրավիչ և դինամիկ բովանդակություն ստեղծելը կարևոր է ուշադրությունը գրավելու և Ձեր ուղերձն արդյունավետորեն հաղորդելու համար։ DataNet Armenia-ն առաջարկում է Դիզայնի և անիմացիայի ծառայությունների լայն շրջանակ, որոնք օգնում են ձեր բրենդին առանձնանալ, ներգրավել լսարան և ամրապնդել ներկայությունը թվային աշխարհում։
Ավելի քան 8 տարվա փորձով մենք մասնագիտացած ենք ինչպես 2D, այնպես էլ 3D անիմացիայի, շարժական գրաֆիկայի (motion graphics) և դինամիկ տեսաբովանդակության մեջ, որոնք կյանքի են կոչում Ձեր գաղափարները։ Լոգոյի անիմացիաներից և սոցիալական մեդիայի կոնտենտից մինչև բացատրական տեսանյութեր (explainer videos) և ինտերակտիվ պրեզենտացիաներ, մեր թիմը ունի փորձառություն ստեղծելու բարձրորակ անիմացիաներ, որոնք հարմարեցված են ձեր բրենդի ոճին։
Մեր դիզայնի և անիմացիայի ծառայությունները նախատեսված են օգնելու ձեզ ավելի արդյունավետ հաղորդակցվել՝ լինի դա մարքեթինգային արշավների, կորպորատիվ պրեզենտացիաների, արտադրանքի գործարկման, թե կայքի բովանդակության համար։
Մեր ծառայությունները ներառում են
✔ 2D և 3D լոգոյի անիմացիա
✔ Շարժական գրաֆիկա և վիզուալ էֆեկտներ
✔ Բացատրական և գովազդային տեսանյութեր
✔ Ինտերակտիվ պրեզենտացիաներ և UI անիմացիաներ
✔ Սոցիալական մեդիայի տեսանյութեր և օրիգինալ բովանդակություն
Ժամանակն է գործելու
Lets go