Տվյալների բազայի սերվերներ

Տվյալները յուրաքանչյուր բիզնեսի հիմքն են։ Ճիշտ և հուսալի տվյալների բազան ապահովում է համակարգերի անխափան աշխատանքը և արագ հասանելիությունը կարևոր տեղեկատվությանը։ DataNet Armenia-ն մասնագիտացված է տվյալների բազայի վերվերների տեղադրման, կարգավորման և սպասարկման մեջ՝ ապահովելով ձեր տվյալների պաշտպանված, օպտիմիզացված և հասանելի լինելուն։ Ավելի քան 8 տարի է մենք կարգավորում և օպտիմիզացնում ենք տվյալների բազաները՝ օգտագործելով արդյունաբերության առաջատար հարթակներ՝ MySQL, PostgreSQL, Microsoft SQL Server և Oracle։

 

Մեր թիմը իրականացնում է ամբողջական գործընթացը՝ սկսած սկզբնական տեղադրումից և կոնֆիգուրացիայից մինչև արտադրողականության բարձրացում, պահուստավորման լուծումներ և անվտանգության խստացում։ Մենք ձևավորում ենք անհատականացված մոտեցումներ՝ հիմնված ձեր բիզնեսի կարիքների վրա՝ ապահովելով տվյալների արագ աշխատանք, անվտանգություն և աճին համապատասխան մասշտաբավորում։ Մենք նաև տրամադրում ենք պարբերական սպասարկում և թարմացումներ՝ ապահովելով առավելագույն հասանելիություն և տվյալների ամբողջականություն։

 

Մենք առաջարկում ենք՝

 

  • Տվյալների բազայի տեղադրում, կոնֆիգուրացում և օպտիմիզացում
  • Արտադրողականության բարձրացում և հարցումների օպտիմիզացում
  • Պահուստավորման ռազմավարություններ և վթարային վերականգնում
  • Բարձր հասանելիության և failover համակարգեր
  • Անվտանգության խստացում և համապատասխանության ապահովում
 

Ժամանակն է գործելու

Եկեք սկսենք հիմա

Lets go