Պահուստավորում և վթարային վերականգնման սերվերներ
Ձեր տվյալները կրիտիկական են ձեր բիզնես գործունեության համար և դրանք կորցնելը կարող է կործանարար հետևանքներ ունենալ։ DataNet Armenia-ում մենք առաջարկում ենք պահուստավորում և վթարային վերականգնման սերվերներ, որոնք նախատեսված են ապահովելու ձեր տվյալների պարբերաբար պահուստավումը և խափանումների արագ վերականգնումը՝ բնական աղետի կամ կիբերհարձակման դեպքում։
8 տարուց ավել է մենք ներդնում ենք հուսալի պահուստային լուծումներ՝ օգտագործելով ինչպես տեղական (on-premise), այնպես էլ ամպային համակարգեր (cloud-based)՝ տվյալների կրկնօրինակումն ապահովելու և կորստի ռիսկը նվազագույնի հասցնելու համար։ Մեր լուծումները ներառում են ավտոմատացված պահուստային պատճեններ, տարբերակավորում (versioning) և անվտանգ պահեստավորում։ Աղետի դեպքում մենք ապահովում ենք ձեր սերվերների և տվյալների արագ վերականգնում՝ նվազագույնի հասցնելով անգործությունը և գործառնական խափանումները։ Մեր թիմը մշակում է անհատականացված աղետից վերականգնման պլաններ, ներառյալ փոխանցման (failover) համակարգեր, տվյալների կրկնօրինակում և վերականգնման թեստավորում, որպեսզի ձեր բիզնեսը կարողանա շարունակել գործել նույնիսկ լուրջ միջադեպի ժամանակ։
Մեր ծառայությունները ներառում են
✔ Ավտոմատացված պահուստային համակարգեր (լոկալ և ամպային)
✔ Տվյալների տարբերակավորում և արխիվացում
✔ Աղետից արագ վերականգնման լուծումներ
✔ Փոխանցման համակարգեր (Failover systems) և տվյալների կրկնօրինակում
✔ Շարունակական պահուստային մոնիթորինգ և թեստավորում
Ժամանակն է գործելու
Lets go