VDI (Վիրտուալ աշխատասեղանների ենթակառուցվածքը) տեխնոլոգիան հեշտացնում է ցանցերի կառավարումն ու ապահովում է դրանց լայնածավալությունը, նվազեցնելով՝ սպասարկման ծախսերը և կանխելով կարևոր տեղեկատվության արտահոսքը:
ԴեյթաՔոմ ընկերությունն առաջարկում է VDI լուծումներ՝ հիմնված առաջատար արտադրողների ապրանքների հիման վրա:
Մենք օգնում ենք նույնականացնել բիզնեսի խնդիրները, առաջարկում և ընտրում ենք ճիշտ տեխնոլոգիան, որից հետո սեղմ ժամկետներում մատակարարում ենք ծրագրա-ապարատային լուծումները, և ներդնում ենք աշխատող համակարգը ընկերության ՏՏ ենթակառուցվածքում:
Աշխատատեղ, որը միշտ քեզ հետ է
VDI- ի շնորհիվ աշխատակիցները մուտք են գործում իրենց սովորական աշխատանքային միջավայր ցանկացած տերմինալից ՝ լինի դա ստացիոնար համակարգիչ, նոութբուք կամ պլանշետ: Այլևս կարիք չկա ամեն անգամ թարմացնել գրասենյակի համակարգչային տեխնիկան, հետևել դրանց աշխատունակությանը, պարբերաբար կատարել պրոֆիլակտիկ աշխատանքներ և անհրաժեշտ կարգաբերումներ:
VDI-ն հարմար է և անվտանգ
Վիրտուալ աշխատասեղանը հնարավոր է վերականգնել վթարից անմիջապես հետո՝ հաշվված րոպեների կամ նույնիսկ՝ վայրկյանների ընթացքում: Դա անելու համար ադմինիստրատորին հարկավոր չէ անգամ օգտատիրոջ սեղանին մոտենալ, նա ամեն ինչ կանի հեռակա կարգով՝ ստեղնաշարի և մկնիկի հպումով:
Աշխատակցի աշխատասեղանի վերականգնումը վերբեռնվում է Սերվերային կայանի վրա պահվող «Golden Image»-ից, ինչից հետո աշխատողը նորից օգտվելու է իր փաստաթղթերից, տպիչներից և գրասենյակային այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներից:
Բացի այդ, տեխնոլոգիան թույլ է տալիս թաքցնել բոլոր զգայուն և կարևոր տեղեկատվություննեը փակ միջավայրում՝ ապահովելով լրացուցիչ անվտանգություն կորպորատիվ տվյալների պահպանության համար:
VDI-ն հարմար է
Ադմինիստրատորները կարող են պատրաստել տարբեր վիրտուալ աշխատատեղեր՝ տարբեր օպերացիոն համակարգերով՝ օգտատերերի տարբեր խմբերի համար, ըստ անհատական պահանջների: Նոր աշխատասեղանները կստեղծվեն ինքնաբերաբար՝ նախապես պատրաստված ձևանմուշից և կպարունակեն բոլոր անհրաժեշտ ծրագրերը:
Կախված օգտագործողի կարիքներից՝ դրանք կարող են լինել սովորական «քարտուղարական» կամ 3D մոդելավորման ծրագրերի համար նախատեսված վիրտուալ միջավայրեր։
VDI-ը տնտեսող է
Այսօր բոլոր գրասենյակները աշխատում են անհատական համակարգիչներով։ Սովորաբար միջին վիճակագրական գրասենյակի աշխատակիցները օգտվում են տեքստային խմբագրիչներից, հաշվապահական ծրագրերից, էլեկտրոնային փոստից և Ինտերնետից։ Ծրագրերի մեծամասնությունը օգտագործում է համակարգիչների հզորությունների փոքր մասը միայն, իսկ դրանց սպասարկումը բավականին ծախսատար է։ Ընկերությունները անընդհատ ստիպված են մոդերնիզացնել իրենց տեխնիկական միջոցները՝ միևնույն ժամանակ պայքարելով եկամուտների ավելացման և ծախսերի կրճատման համար, որի ընթացքում IT-ին տրամադրվող բյուջեն մշտապես աճում է։
VDI-ը կլուծի այդ խնդիրը։ Մենք կդարձնենք համակարգիչներից օգտվելը իրապես շահավետ։ Մեր առաջարկած վիրտուալիզացիայի և տերմինալ կայաններով աշխատող լուծումները թույլ են տալիս հավասարապես բաշխել համակարգիչների հզորությունները բոլոր օգտատերերի միջև։ Մեր լուծումները հուսալի են, երկարակյաց, հեշտ տեղադրվող և գրեթե չեն պահանջում սպասարկում։ Մենք հնարավորություն ենք տալիս ընկերություններին նվազեցնել իրենց ՏՏ ենթակառուցվածքների վրա ծախսվող սպասարկաման ծախսը 70%-ով, իսկ հոսանքի վրա ծախսվող գումարը՝ 90%-ով։
ՈՐՏԵ՞Ղ է ԿԻՐԱՌՎՈՒՄ VDI-Ը
Գրասենյակներում՝ նյութածախսը կրճատելու համար
Արտադրամասերում՝ որտեղ հնարավոր չէ օգտագործել դասական համակարգիչներ՝ շրջակա անբերնպաստ պայմաններից ելնելով
Դպրոցներում և բուհերում՝ օգտատերերի թիվն ավելացնելու համար
Բժշկական հաստատություններում, որտեղ համակարգիչների կիրառությունն օր օրի ավելանում է
Զանգի կենտրոններում, որտեղ օպերատորները հիմնականում կատարում են տվյալների մուտքգարում
Ծրագրավորման և ծրագրային կոդ գրող ընկերություններում, որտեղ գնահատում են կանաչ տեխնոլոգիաները
Ֆինանսական և բանկային հաստատություններում, որտեղ շեշտադրվում է տվյալների արտահոսքի դեմ պայքարը
Զինված ուժերում և պետական հաստատություններում, որտեղ միավորված են վերը թվարկված բոլոր պահանջները։
ՏԵՐՄԻՆԱԼ ԿԱՅԱՆՆԵՐԻ 7 ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գնահատելով մեր Հաճախորդների ժամանակը և ֆինանսական միջոցները` մենք հնարավորություն ենք տալիս Հաճախորդին ինքնուրույն համոզվել տերմինալ կայանների առավելություններում և նախքան դրանց լիարժեք տեղադրումը ընկերության ՏՏ ենթակառուցվածք՝ տրամադրում ենք 2 շաբաթ փորձաշրջան 3 thin client-ի համար։
Բոլոր այն կազմակերպությունները, որոնք գիտեն խնայել և քայլում են ժամանակին համընթաց՝ նախընտրում են VDI տեխնոլոգիան։