Մոնիթորինգը պարտադիր է այնտեղ, որտեղ անհրաժեշտ է վերահսկել բիզնես գործընթացների ամբողջականությունը՝ լինի դա ցանցային ենթակառուցվածքի հասանելիությունը, էլեկտրա/ջրամատակարարման չափիչ սարքերի տվյալները, սառնարանային/ջերմոցային տվիչների ցուցմունքները, բժշկական սարքերի կենսաչափագրումները և այլն։
Մոնիթորինգի համակարգը թույլ է տալիս օպերատիվ արձագանքել և լուծել առաջացած խնդիրները, ունենալ համակարգային փոփոխությունների պատմության շտեմարան, կառուցել կանխատեսումների գրաֆիկներ, հետաքննել չարտոնված ներթափանցումները, չափագրել կորուստները, ունենալ վերահսկողության կենտրոնական կառավարվող համակարգ։