WiFi հասանելիությունը յուրաքանչյուր բիզնեսի բաղկացուցիչ մասն է․
Նախքան WiFi հանգույցների տեղադրություն կատարվում է տարածքի(ների) տեղազննություն, ստուգվում է պատերի ռադիոթափանցելիության և եթերի ախտոտվածության մակարդակը, տեղորոշվում են օգտատերերի կուտակման վայրերը։
Ռադիոտեղազննությունից հետո սկսվում է ռադիոպլանավորումը՝ ի՞նչ մեթոդով և ի՞նչ ռադիոմոդեմներով է ապահովվելու տարածքի ռադիոծածկույթը։ Անհրաժեշտ է հաշվի առնել տարածքի աշխարհագրական և ֆիզիկական առանձնահատկությունները, այնպես, որ նույնիսկ ամենահեռավոր անկյունում հնարավոր լինի օգտվել WiFi-ից։
WiFi հաղորդիչները բացազատվում են այնպես, որ հնարավոր լինի․
- ապահովել կապի “անլար” ծածկույթը,
- ապահովել ցանցի անվտանգությունը,
- ապահովել ցանցի կենտրոնացված կառավարումը,
- բաժանել հյուրերին և աշխատակիցներին տարբեր ենթացանցերի միջև,
- ապահովել թրաֆիկի առաջնահերթությունները
- ակտիվացնել HotSpot ֆունկցիան
- ապահովել SMS, Email հաղորդագրության միջոցով մուտքի վավերացումը և այլն։