Այս հոդվածում կպարզենք, թե ինչո՞ւ է կառուցքավորված մալուխային համակարգը (Structured Cabling System) համարվում ցանկացած ձեռնարկության լոկալ ցանցի կարեւորագույն տարրերից մեկը: Որքա՞ն է կազմում ԿՄՀ-ի անմիջական ծախսը՝ ՏՏ-ի ընդհանուր ծավալում: Ի՞նչ վտանգներ ունի ԿՄՀ-ի առանձին տարրերի սխալ ընտրությունն ու ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դրա սխալ մոնտաժը:
Ինչպես արդեն կարելի է ենթադրել անվանումից կառուցքավորված մալուխային համակարգն ըստ էության իրենից ներկայացնում է մալուխների և թվային վարդակների հավաքածու, որը, սովորաբար, տեղադրված է աչքից հեռու ինչ-որ մի տեղ և միգուցե հենց այդ պատճառով էլ հաճախ չի արժևորովում որպես ՏՏ ենթակառուցվածքի առաջնակարգ միավոր։
Մինչդեռ հենց կառուցքավորված մալուխային համակարգից է կախված Ձեր տվյալների անխափան ու որակյալ փոխանակումը, քանի որ մալուխներում թվային տվյալների փոխանակումն իրականանում է էլեկտրական իմպուլսների փոխանցման մակարդակի վրա, որտեղ բառացիորեն չկան Բիթեր և Բայթեր, այլ ուղղակի՝ իմպուլսներ։
Այսպիսով, որքան գրագետ և որակյալ անցկացված լինի կառուցքավորված մալուխային համակարգը և որքան լավ իրականցված լինեն դրանց միացումները, այնքան ավելի արագ և հուսալի կաշխատի ձեր համակարգչային ցանցը։
Թվային տվյալների փոխանակումը ՏՏ ենթակառուցվածքում կարելի է համեմատել մայրուղիներով երթևեկող ավտոմեքնայի հետ։ Համաձայնեք, որ նույնիսկ ունենալով ամենարագ ավտոմեքենան Դուք առանց որակյալ ճանապարհների ոչ միայն չեք կարող զարգացնել ցանկալի արագությունը, այլ պարզապես չեք կարող նորմալ ու անվտանգ երթևեկել։
Ճիշտ նույն կերպ նույնիսկ գերժամանակից սերվերներ և գերարագ երթուղիչներ տեղադրելով Դուք լիարժեք չեք օգտվելու դրանց հոզորություններից՝ առանց կապի պատճաշ հաղորդակցուղիների ներդրման։
Եթե պայմանականորեն բաժանենք Ձեր լոկալ հաշվողական ցանցը չորս մասի, ապա կտեսնենք, որ շահագործման ամենակարճ ժամանակահատվածը բաժին է ընկնում ծրագրային ապահովումներին, քանի որ նորանոր թարմացումների, հեվելումների կամ հիմքային փոփոխությունների պատճառով Դուք ստիպված եք համակարգային փոփոխություններ կատարել երկու-երեք տարին մեկ։ Միաժամանակ հենց ծրագրային ապահովումներն են կազմում ՏՏ բյուջեյի առյուծի բաժինը։
Ծախսատարությամբ երկրորդ տեղում են համակարգիչները, որոնք ավելի ներդրում են պահանջում և աշխատում են մինչև 5 տարի, ապա հերթն հասնում է ցանցային ակտիվ սարքավորումներին(երթուղիչներ, բաժանարաներ և այլն), որոնք միջինում ծառայում են 5-7 տարի:
Եվ միայն կառուցքավորված մալուխային համակարգերն են, որ ունեն շահոգործման առավելագույն ժամկետ՝ նվազագունը 10-15 տարի, որը գրեթե միշտ համընկնում է շինության հիմնանորոգման ժամկետների հետ, երբ կարելի է անխոչընդոտ կատարել հաղորդալարերի անխոչընդոտ փոփոխություն։
Միևնույն ժամանակ, վիճակագրական տվյալների համաձայն լոկալ հաշվողական ցանցերի հիմնական խոտանները բաժին են հասնում հենց կառուցքավորված մալուխային համակարգերին, իսկ դրանց խնդիրները վերացնելու համար ծախսվում է թանկարժեք ժամանակ ու միջոցներ են, հատկապես, եթե մալուխային համակարգը չունի հիերարխիկ կառուցվածք։
Ստացվում է, որ կառուցքավորված մալուխային համակարգը լինելով Ձեր ընկերության լոկալ հաշվողական ցանցի կարևորագուն տարրը և ունենալով շահագործման ամենաերկարատև ժամանակը՝ դառնում է ՏՏ ձեռնարկության ամենաէժան միջոցը, որի վրա խնայողություն անելն ուղակի անիմաստ է և, եթե դուք նույնիկս կրճատեք դրան հատկացվող բյուջեն երկու անգամ ՏՏ նախագծի ընհանուր ծախսերի մեջ այն կկազմի միայն 2-3%:
Եվ հակառակը, գրագետ նախագծված կառուցքավորված մալուխային համակարգը պետք է ունենա ոլորտային ստանդարտների համապատասխանություն՝ տոպոլագիա, ֆունկցիոնալ և կոմպոնենտային մեծածավալության հնարավորություն (ոչ ավելացող ծրագրային կոմպոնենտները, ոչ նոր աշխատատեղերի ներդորւմը կամ դրանց տեղափոխությունը չպետք է բերեն Ձեր կառուցքավորված մալուխային համակարգի վերաձևավորմանը), իսկ շահագործամը հանձնվելուց առաջ այն պետք է անցնի ամբողջական թեստավորում հատուկ չափիչ սարքերով և մեթոդաբանությամբ, ապահոված լինի տեխնիկական առաջադրանքի փաստաթղթերով և ունենա արտադրական և սպասարկման երաշխիք։