ՊԱՀՊԱՆԵՔ ԿԱՅՈՒՆ ԿԱՊ ՁԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ
ԱՎԵԼԱՑՐԵ՛Ք ՁԵՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԶԱՆԳԻ ՀԵՏ
Հաղորդակցության արդյունավետ միջոցները՝ ցանկացած ընկերության հաջողության բանալին է: Անտեսված զանգերը և կապի թույլ որակը կարող են հիասթափեցնել ձեր հաճախորդներին և վնասել բիզնեսին:
Եթե Դուք հուսալի և մատչելի հեռախոսակապի կարիք ունեք՝ դիմեք ԴեյթաՔոմի մասնագետներին։ Մենք ներդնում ենք Թվային հեռախոսակայաններ, որոնք միացվում են գոյություն ունեցող կամ նախատեսվող Համակարգչային ցանցին՝ չառաջացնելով հավելյալ ծախսեր առանձին լարանցման համար։
Իսկ եթե ձեր ընկերությունում միացված է 30 և ավելի հեռախոսակայան՝ տեղադրման և ծրագրավորման աշխատանքները կատարում ենք ԱՆՎՃԱՐ՝ մեկ տարվա սպասարկման պայմանագրի դիմաց։
եթե Ձեր ընկերությունը ձգտում է դառնալ կամ պահպանել շուկայում առաջատարի դիրքերը
Ներդրված համակարգի տեխնիկական հնարավորությունները արդիական կլինեն մինչև 15 տարի (Հավասար պայմանների դեպքում), որը նվազագույնի է հասցնում սույն ծառայության ներդրման հետգնման ժամանակահատվածը (1-2 տարի) և պատվիրատուի համար դառնում է երկարաժամկետ ՆԵՐԴՐՈՒՄ՝ սեփական բիզնեսի զարգացման և դրա մրցակցային արդյունավետությունը բազմակի բարձրացնելու համար։
Մեր առաջարկած լուծումը հիմնված է բաց կոդով աշխատող՝ անվճար ծրագրային միջուկի հենքի վրա, որն ունի մշտական թարմացումներ: Այսինքն՝ Դուք վճարում եք միայն կայանի տեղադրման, կազմաձեւման, սպասարկման համար և չունեք որևէ պարտավորություն տարեկան լիցենզիաներ գնելու համար։
Անկախ հեռախոսակայան, որն ունի Հայաստանում գործող յուրաքանչյուր օպերատորից վերցված մեկական համար, ինչը թույլ է տալիս զանգեր կատարել 0 դրամ արժեքով կամ պլանային տարիֆից կախված՝ ինքնարժեքով։