Ստանձնելով Ձեր կազմակերպությունների համակարգչային բաժանորդագրային սպասարկումը մենք առաջին հերթին իրականացնում ենք ՏՏ ենթակառուցվածքի աուդիտ և գույքագրում, որի արդյունքներով ի հատ են գալիս համակարգի և առանձին հանգույցների “խոցելի և թույլ կետերը”, մշակում և նախագծում ենք համակարգչային ցանցի վերաձևավորման և կարգաբերման ռազմավարությունը, համակարգային անվտանգության ներդրման հնարավորությունները, վերլուծում ենք շահագործվող սարքավորումների և օպերացիաների ռիսկերը՝ նախապատրաստվելով հնարավոր միջադեպերին։
Տեխնիկական սպասարկման ժամանակ մեր մասնագետները օպերատիվ շտկում են ի հայտ եկած ծրագրա-ապարատային անսարքությունները, ապահովում եվ սերվերային կայանների և ցանցային սարքավորումների կայուն աշխատանքը։
Իրականցնում ենք կանոնավոր կանխարգելիչ միջոցառումներ՝ ներառյալ հակավիրուսային պրոֆիլակտիկան, օպերացիոն համակարգերի տեղեկատվական մատյաններում տեղ գտած սխալների քննությունը, անոմալ պահվածքի հայտնաբերում և պատճառների վերացումը, կոշտ սկավառակի խաթարումների ախտորոշումը:
Առանձին հսկողության տակ ենք պահում Ընկերությունների տեղեկատվական ակտիվների պաշտպանությունը և անվտանգությունը։
Մշտապես տրամադրում ենք տեխնիկական խորհրդատվություն օգտատերերին։
Ընտրում, տեղադրում և կարգաբերում ենք անհրաժեշտ ծրարգրերը ըստ պահանջի։ Դրանց աշխատունակության և համապատախանության համար պատասխանատվություն է կրում անձամբ մատակարարման բաժնի ղեկավարը։
Մեր մասնագետները մշտապես անցնում են վերապատրաստում արտերկրում և հանձնում են որակավորած մասնագետների համապատախանության քննություններ։
Մեր վերահսկողության տակ գտնվող ՏՏ ենթակառուցվածքներում ի հայտ երկած խնդիրների գրեկշիռ մեծամասնությունը մեր մասնագետները լուծում են հաշվվար րոպեների ընթացքում՝ հեռահար աջակցության կորպորատիվ ծրագրի միջոցով։