Այս հոդվածում կպարզենք, թե ինչո՞ւ է կառուցքավորված մալուխային համակարգը (Structured Cabling System) համարվում ցանկացած ձեռնարկության լոկալ ցանցի կարեւորագույն տարրերից մեկը: Որքա՞ն է կազմում ԿՄՀ-ի անմիջական ծախսը՝ ՏՏ-ի ընդհանուր ծավալում: Ի՞նչ վտանգներ ունի ԿՄՀ-ի առանձին տարրերի սխալ ընտրությունն ու ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դրա սխալ մոնտաժը:  

Ընդհանուր առմամբ, անվտանգությունը կարելի է բնութագրել որպես վտանգներից զերծ մի միջավայր, որը պաշպանված է կորուստների ռիսկերից, վնասներից և անցանկալի փոփոխություններից/միջամտությունից կամ այլ տեսակի վտանգներից։

Անվտանգության դասական օրինակ է ազգային անվտանգությունը, որը բազմաշերտ գործառույթների բարդ համակարգեր է կիրառում՝ պետության, նրա ակտիվների, բնական և մտավոր ռեսուրսների ու մարդկանց ինքնիշխանությունը պաշտպանելու համար:

Որևէ ձեռնարկության կամ ընկերության անվտանգության մակարդակն ապահովելու համար անվտանգության պատասխանատուները իրենց ընկերություններում ներդնում են անվտնագության համակարգեր։ Read more

Եթե կարծում եք, որ տեխնոլոգիանները կարող են լուծել ձեր անվտանգության խնդիրները, ապա դուք չե՛ք հասկանում ոչ Ձեր խնդիրները եւ ո՛չ տեխնոլոգիաները:
Բրյուս Շնեիր

Վերջին տարիներին ավելի ու ավելի շատ տեղեկատվական անվտանգության(ՏԱ) մասնագետներ սկսել են իրենց ընկերություններում կիրառել կամ Data-centric security մոդելի հետ զուհգահեռ ինտեգրել նաև «Մարդկենտրոն անվտանգության» (People-Centric Security, PCS) մոդելը։ Այս մոդելի սկզբունքը ենթադրում է տեղեկատվության անվտանգության փաստացի պաշտպանությունից բացի ունենալ անձնակազմի տեղեկատվական անվտանգության վարքագիծը կառավարող այնպիսի ուսումնամեթադաբանական հայեցակարգ, որը ընկերությունում ձևավորում է տեղեկատվական անվտանգության կորպորատիվ մշակույթ։ Read more