Այս հոդվածում կպարզենք, թե ինչո՞ւ է կառուցքավորված մալուխային համակարգը (Structured Cabling System) համարվում ցանկացած ձեռնարկության լոկալ ցանցի կարեւորագույն տարրերից մեկը: Որքա՞ն է կազմում ԿՄՀ-ի անմիջական ծախսը՝ ՏՏ-ի ընդհանուր ծավալում: Ի՞նչ վտանգներ ունի ԿՄՀ-ի առանձին տարրերի սխալ ընտրությունն ու ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դրա սխալ մոնտաժը:  

Եթե Ձեր համակարգիչը միանում է այնքան երկար, որ դուք այդ ընթացքում մեկ գավաթ սուրճ խմելու և ընկերների հետ սիրած ֆուտբոլային թիմի խաղը քննարկելու ժամանակ ունեք, ապա  ամենայն հավանականությամբ եկել է ձեր բազմաչարար համակարգիչը ֆորմատավորելու ժամանակը։

Հետևելով ստորև բերված գործնական խորհուրդներին դուք կկարողանաք արագ, հեշտ և գրագետ կատարել ձեր անփոխարինելի ընկերոջ ֆորմատավորումը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ ձեր համակարգչի կոշտ սկավառակի համապատասխան հատվածը կամ հատվածները ֆորմատավորելուց հետո դրանց վրա զետեղված բոլոր տվյալերը՝ այդ թվում լուսանկարները, տեսահոլովակները, փաստաթղթերը և մյուս տեսակի բոլոր ֆայլերը՝ ջնջվելու են։ Որպես կանոն, ֆորմատավորված կոշտ սկավառակից ֆայլերը վերականգնել չի  լինում, կամ լինում է՝ մասամբ, կամ հատուկ և թանկարժեք տեխնիկական միջոցների կիրառությամբ։ Read more

Գաղտնիությունը, ամբողջականությունը եւ հասանելիությունը

Գաղտնիությունը (Confidentiality) տեղեկատվության չթույլատրված ընթերցման կանխարգելումն է:
Հաճախ ընկերությունները պատշաճ ուշադրություն չեն դարձնում իրենց հաճախորդների անհատական տցյալների գաղտնիության ապահովմանը։ Որպես դասական օրինակ բանկում հաշվեհամար ունեցող հաճախորդն է, որը ցանկանում է իր հաշվեհամարի վրա եղած գումարը գաղտնիք մնա։

Ամբողջականությունը (Integrity) տեղեկատվության չարտոնված ձևափոխման կանխարգելմուն է, կամ նվազագույնը՝ կատարված ձևափոխության հայտնաբերումը։
Նշված բանկը պարտավոր է ապահովել նվաճ հաճոխորդի հաշվեհամարի ամբողջականությունը/անձռնմխելիությունը, որպեսզի այն չլացվի կամ պակասի երորդ կողմի ներգործության պարագայում։ Read more