ԴեյթաՔոմ ընկերությունը մատակարարում է լիցենզիոն ծրագրային ապահուվումներ և օպերացիոն համակարգեր՝ աշխարհի խոշորագույն արտադրողներից։
Մենք հանդիսանում ենք Microsoft, RedHat, Acronis, VMware, Citrix, AutoDesk, Adobe և այլ հանրահռչակ բրենդների գործընկերը Հայաստանում։
ԴեյթաՔոմ ընկերության մասնագետները պարբերաբար անցնում են վերաորակավորման դասերընթացներ և մշտապես պատրաստակամ են գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ձեր ընկերության և գործունեության առանձնահատկություններին լավագույնս հարմարեցված լիցեզնավորման պայմաններ տրամադրելու համար։
Մենք իրականացնում ենք․
- օպերացիոն համակարգերի և ծրագրային հավելվածների աուդիտ
- օպերացիոն համակարգերի և ծրագրային հավելվածների ամբողջական գույքագրում
- օգտագործվող և չօգտագործվող ՕՀ-ների և ծրագրային հավելվածների դուրս բերում
- օպերացիոն համակարգերի և ծրագրային հավելվածների արտոնագրման մեխանիզմի ներդրում
- Ձեր ընկերության պահաջներից բխող օպտիմալ արտոնագրերի ընտրություն և մատակարարում
- Իրավաբանական ռիսկերի նվազեցման խորհրդատվություն
- Օպերացիոն համակարգերի և ծրագրային հավելվածների ուղիղ վաճառք
- Ոչ ստանդարտ ծրագրերի վաճառք
Արտոնագրված ծրագրեր և օպերացիոն համակարգեր ձեռք բերելու համար՝ դիմեք ԴեյթաՔոմ ընկերության մասնագետներին։