Նույնիսկ խոշորագույն ՏՏ ընկերությունները, չնայած իրենց բարձրակարգ կառավարման համակարգերին եւ հսկայական ռեսուրսներին, պարբերաբար կորուստներ են կրում՝ անարդյունավետ նախագծերի պատճառով: Յուրաքանչյուր ապրանք պետք է անցնի բարդ արտադրական շղթայով՝ գաղափարից մինչեւ թողարկում, եւ այդ ճանապարհին նույնիսկ հսկաներն են սխալվում:
Նման սխալներից զերծ չի եղել նաև այսօր աշխարհում թերեւս ամենահաջողված ՏՏ ընկերությունը՝ Apple-ը: Փորձենք հասկանալ այդ ձախողումների պատճառները:
Apple III — 1980թ
Առաջին ամենահնչեղ ձախողումը: Անավարտ, անհուսալի Apple III- ը գումարած ամեն ինչին նաև հովացման համակարգի խնդիր ուներ։ Իսկ հիմնական կոնֆիգուրացիայով տարբերակը 3500 դոլար արժեր, որը պարզապես զավեշտալի էր:
Newton – գրպանի համակարգիչը – 1993թ
Նյոտոնը Apple-ի առաջին անհատական թվային օգնականն էր, որը ընկերությունը թողարկեց լեգենդար iPhone-ից 14 տարի ավելի շուտ: Հակառակ գովազդներում հնչող խոստումների, այն անհրամար էր ու ծանր և այդպես էլ չտեղավորվեց հաճախորդների գրպանում, իսկ դրա գնով կարելի էր լիարժեք համակարգիչ գնել: Լայն գովաբանվող՝ ձեռագրերի ճանաչման ֆիմային համակագը այնքան թերի էր, որ այն նույնիսկ ծաղրում էին The Simpsons հեռուստամուլֆիլմում:
ОС Copland — 1994
Apple-ի նոր օպերացիոն համակարգը պետք է լիներ բեկումնային, բայց տարիների ընթացքում միլիոնավոր դոլարներ վատնելուց հետո, ծրագրավորողները կրկին հայտնվեցին մեկնարկային կետում: Copland-ը իր պատվավոր տեղը զբաղեցրեց ընկերության չհաջողված նախագծերի թվում։
Pippin խաղային կոնսոլ – 1995 թ
Apple- ի առաջին և վերջին խաղային կոնսոլը երկու անգամ ավելի թանկ էր, քան մրցակիցներինը, եւ դա դեռ առանց խաղերի: Ավելի հզոր եւ էժան PlayStation-ը շատ արագ ոչընչացրեց Apple-ի բոլոր նկրտումները շուկայի այդ բաղձալի կտորի համար: Այսօր Pippin-ը հետաքրքիր է միայն կոլեկցիոներներին:
Apple Maps — 2012
Բոլորից շուտ ապրանքը թողարկելու ցանկությունը երբեմն իր հետ նաև բազմաթիվ խնդիրներ է բերում: Գայթակղության նույն թակարդն ընկավ նաև Apple: Google Maps-ի փոխարինման համար նախատեսված նոր քարտեզային ծառայությունը բազմաթիվ թերություններ ուներ և ցուցադրում էր խեղված պատկերներ: Ծրագրավորղներին հարկ եղավ 2.5 մլն փոփոխություն կատարել, որպեսզի ծառայությունը ստանա ստաբիլ աշխատանքային կարգավիճակ:
Ping սոցիալական ցանց – 2010 թ
Ping սոց․ցանցը կապված էր միայն երաժշտության հետ. Օգտվողները կարող էին հետեւել երաժշտական աշխարհի նորություններին եւ ընկերանալ միմյանց հետ բացառապես ըստ երաժշտական նախասիրությունների: Սպամի անկառավարելի գրոհները եւ բազմաթիվ թերությունները հավերժ թաղեցին այս նախագիծը:
Batterygate — 2018
IPhone- ի սեփականատերերի ամենավատ մտահոգությունները հաստատվեցեն 2018թ-ին։ Apple-ն իսկապես դիտավորությամբ դանդաղեցնում է սարքի հին տարբերակների աշխատունակությունը: Սա կատարվում է բարեձև պատրվակով. “մարտկոցի ավտոնոմ աշխատանքը ավելացնելու համար”, բայց լրագրողները արագ բացահայտեցին, թե ինչ փոփոխություններ են դրանք իրականում: Batterygate-ը սասանեց ընկերության նկատմամբ հաճախորդների ունեցած վստահելիությունը: