Վաղուց անցել են այն ժամանակները, երբ կապ հաստատելու համար մենք օգտվում էինք բացառապես անալոգային հեռախոսներից։ Տեխնոլոգիական առաջընթացն այսօր հնարավորություն է տալիս կազմակերպել գրասենյակի հեռահաղորդակցությունը բազմաֆունկցիոնալ թվային տեխնիկայի միջոցով, որոնցից ամենատարածվածը VoIP համակարգերն են։
Ի՞ՆՉ Է IP ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԸ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՅՆ ԱՇԽԱՏՈՒՄ
Սովորական անալոգային հեռախոսակապը փոխանցում է էլեկտրական ազդանշանները հեռախոսալարով, իսկ թվային հեռախոսակապը զանգեր կատարելու համար օգտագործում է Համացանցը։ Ավելի պարզ՝ IP հեռախոսակապը կոդավորում է ձայնային ազդանշանը հատուկ ձևով, սերվերն ընդունում է այն, վերափոխում հատուկ կոդի, ապա վերահասցեավորում հաղորդագրությունը մեկ այլ սերվեր, որտեղ այն ենթարկվում է հակառակ կոդավորման պրոցեսին։ Աբոնենտների հաղորդակցության միջցանցային կարգը ապահովում է հատուկ տեխնոլոգիան, որը անվանում են պրոտոկոլ։ Հենց այդ պրոտոկոլից է կախված, թե ինչ ձևով կփոխանցվեն տվյալները Համացանցի միջոցով։ Օրինակ SIP պրոտոկոլը նկարագրում է մուլտիմեդիա տվյալների փոխանակման կարգը, իսկ VoIP-ը՝ ձայնային կապի տվյալների փոխանակման կարգը։
VOIP ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ և ՏԵՍԱԿՆԵՐԸ
Գոյություն ունեն VoIP հեռախոսակայաններ ներդնելու տարբեր սարքավորումներ և ծրագրեր։ Ամենից հասարակ միջոցը սովորական համակարգչի վրա հատուկ ծրագրի՝ այսպես կոչված softphone-ի տեղադրումն է, սակայն VoIP համակարգը կարելի է բացազատել նաև առանց ստացիոնար համակարգչի՝ հեռախոսի կամ պլանշետի վրա համապատասխան ծրագրային ապահովումը տեղադրելով։
Եթե դուք նախընտրում եք օգտվել անալոգային հեռախոսներից, ապա դուք կարող եք ձեռք բերել ժամանակակից SIP- կայաններ, որոնք նման են սովորական հեռախոսներին, բայց կապի ապահովումն իրականացվում է Ինտերնետի միջոցով: SIP կայաններն ունեն մի շարք լրացուցիչ գործառույթներ, օրինակ, ցանցում բաժանորդի բացակայության կամ ներկայության ցուցիչ, տեքստային հաղորդագրություններ ստանալու, ուղարկելու և զանգի վերահասցեավորում կատարելու հնարավորություն և այլն։ Այն դեպքերում, երբ անհրաժեշտ է օգտագործել ստանդարտ անալոգային հեռախոսներ, հնարավոր է դրանք միացնել VoIP Getway-ին, որը կատարում է զանգերի երթուղիչի դեր։ Այս դեպքում Ինտերնետին միացված հեռախոսների թվաքանակը կախված է VoIP Getway-ի վրա առկա Port-երի քանակից։
ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
IP-հեռախոսակապը գերազանց լուծում է գրասենյակում կամ ձեռնարկությունում հեռահաղորդակցության ժամանակակից լուծումներ ապահովելու համար։ Թվային հեռախոսակայանի համար անհրաժեշտ է նվազագույնը 521 Կբիտ/Վրկ արագությամբ կայուն Ինտերնետ կապ, որը թույլ է տալիս չծանրաբեռնել լոկալ ցանցը։
IP-հեռախոսակապը հնարավորություն է տալիս ցանկացած մեծության ընկերությունում կազմակերպել զանգերի կենտրոն, “Թեժ” գծեր, զանգերի վերահասցեավորում, ձայնային մենյու և ձայնային փոստարկղ, վիրտուալ ֆաքս, կոնֆերանս-զանգեր, “սև ցուցակներ” անցանկալի հեռախոսահամարներ աջնատելու համար, ինչպես նաև մանրամասն տեղեկատվություն մտից և ելից զանգերի վերաբերյալ։
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ VOIP ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- IP հեռախոսակայանի առավելությունները զգացվում են միացման պահից սկսված։ Առանձին հեռախոսագիծ անցկացնելու կարիք չկա․ հեռախոսները միացվում են լոկալ ցանցին միացված համակարգիչներին լարերից՝ կառուցքավորված մալուխային համակարգին։
- Զանգերի վերահասցեավորման համակարգը թույլ է տալիս ընկերության աշխատակիցներին կապի մեջ մնալ՝ անկախ նրանց գտնվելու վայրից։ Դա հարմար է նաև նոր գրասենյակ տեղափոխվելիս, որն ազատում է Ձեզ ծախսերից և նոր բաժանորդագրությունից։
- VoIP հեռախոսակայանները հեշտ մասշտաբացվում են։ Բոլոր կարգաբերումները օպերատիվորեն կատարվում են կենտրոնական վահանակից՝ անհատական էջից, որտեղ Դուք կարող եք ընտրել միացման պարամետրերը կամ օգտագործվող հեռախոսագծերի քանակը։
- Սակայն VoIP հեռախոսակայանների գլխավոր առավելությունը դրանց խնայողատարությունն է։ Բավական է համեմատել քաղաքային և IP հեռախոսակապից կատարվող զանգերի վրա ծախսվող բյուջեն, երբ օրինակ ընկերության աշխատակիցները կատարում են միջազգային զանգեր։
ԳԻՏԵ՞Ք ՈՐ
Առաջին ծրագիրը, որը թույլ էր տալիս զանգեր կատարել Ինտերնետի միջոցով երևան եկավ 1993թ-ին և կոչվում էր Manven. Մեկ տարի անց այն սկսեց օգտագործել NASA-ն՝ Endeavor տիեզերակայանի հետ տիեզերքում կապ հաստատելու համար։
ՄԻ ՔԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴ ԻՆՉՊԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՁԵՐ ՁԵՌՆԱԿՐՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՅԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ
Նախքան թվային հեռախոսակայանի ներդրումն, անհրաժեշտ է ընտրել վստահելի ծառայություն մատակարարող ընկերությունը։ Հենց ներդրող ընկերությունից է կախված համակարգի գրագետ բացազատումը, կապի որակը, ֆունկցիաների կազմը։ Միայն համակարգի համալիր ներդրումը կթեթևացնի Ձեր ֆինանսական բեռն ու կարագացնի բիզնես-գործընթացները։
Հաշվի առեք, նաև, որ շուկայում գոյություն ունեն միջնորդ ընկերություններ, որոնք ներկայանում են որպես ծառայություն մատուցող, սակայն իրականում կատարում են ենթակապալառուի դեր՝ պատվերի բուն իրականացումն հանձնարարելով երրորդ ընկերությանը։ Անհրաժեշտ է խուսափել այդպիսի ընկերություններից, քանի որ համակարգի շահագործման ընթացքում առաջացած սպասարկման հարցերի դեպքում այդպիսի ընկերություններն հանկարծակի անհետանում են պատվիրատուի տեսադաշտից։
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Դուք միշտ կարող եք դիմել AdminFor.Net ընկերությանը՝ ձեր ընկերությունում VoIP համակարգեր ներդնելու համար, բազմակի կրճատելով հեռախոսազանգերի ինքնարժեքը։