Եթե դուք ներկայումս հանդիսանում եք «ԴեյթաՔոմ» ընկերության ակտիվ հաճախորդը, ապա դուք կարող եք մասնակցել «Հրավիրիր ընկերոջդ» ակցիային:
Առաջարկեք Ձեր ընկերներին կամ մեկ այլ ընկերությանը օգտվել «ԴեյթաՔոմ» ընկերության ծառայություններից և ստացեք զեղչ:
«Հրավիրիր ընկերոջդ» ակցիային մասնակցության պայմանները.
Գոյություն ունեցող հաճախորդը բերում է նոր հաճախորդի, որը կնքում է բաժանորդագրային սպասարկման նվազագույնը 12 ամսվա պայմանագիր:
Զեղչը տրամադրվում է, երբ նոր հաճախորդը վճարում է բաժանորդային ծառայության երկրորդ ամսվա սպասավճարը:
Զեղչի չափը հավասար է նոր հաճախորդի մեկ ամսվա բաժանորդային ծառայության արժեքին, բայց չի կարող գերազանցել գոյություն ունեցող հաճախորդի համար մեկ ամսվա բաժանորդային ծառայությունների արժեքը:
Զեղչը միանվագ տրամադրվում է գործող հաճախորդին՝ մեկ ամսվա բաժանորդային ծառայության ամսավճարը նվազեցնելու կարգով։
Այս ակցիան համադրելի չէ մյուս ակցիաների հետ