ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
“ԴեյթաՔոմ” ՍՊԸ-ի անունից ուրախ ենք առաջարկել Ձեզ մեր ծառայությունները և լուծումները՝ երկկողմանի շահավետ և երկարաժամկետ համագործակցություն հաստատելու նպատակով։
ԴեյթաՔոմ ընկերությունը մատուցում է պրոֆեսիոնալ ՏՏ ծառայություններ անհատների և գործարարների համար 2018 թվականից և մասնագիտացած է ցանկացած մեծության/բարդության տվյալների մշակման կենտրոնների, ՏՏ ենթակառուցվածքի տեխնիկա-ինժեներական համակարգերի ամբողջական նախագծման, ծրագրային, սերվերային, ցանցային և համալրող տեխնիկական սարքավորումների ներդրման, սպասարկման, ինչպես նաև բիզնեսի ավտոմատացման և ՏՏ անվտանգության համակարգերի մատակարարման, ներդրման և ուղեկցման ոլորտում։
ԴեյթաՔոմ ընկերության ուժերով իրականացվել են տասնյակ նախագծեր ՀՀ-ում, Արցախում, Վրաստանում և ՌԴ-ում։
Մեր մասնագետներն իրականացրել են «Շտիգեն», «Ֆայն Քարս օֆ Ամերիքա», «Գրանդ Տոբակո», «Ամերիա Բանկ», «Գրանդ Սպորտ», «ՄԲՋ գրուպ», «Ծիրանի ռեստորանների ցանց», «Բարի Սամարացի», “Գարաժ․էյէմ”, “ՆատՖուդ”, «Նավասարդ Տուրս», «IMT-Tbilisi», «ГТ-Санкт-Петербург», «Гранд Табак — Краснодар», «Гранд Табак — Казань», “ИД Остров Драконов, г. Москва”, «Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն»-ի և այլ կազմակերպությունների IT ենթակառուցվածքների ամբողջական կամ մասնակի նախագծումը, մոնտաժը, ծրագրային և ապարատային կարգաբերումներն ու երաշխիքային և ետերաշխիքային սպասարկումը։
Բոլոր ծառայությունները մատուցվում են միջազգային ITSM և ISO ստանդարտներին համապատասխան։
Դեյթաքոմ ընկերությունն առաջարկում է ճկուն պարգևավճարային համակարգ՝ գործընկեր-կազմակերպություններին և անհատներին, համատեղ իրականացրած նախագծերից։