ՖՐԱՆՍԻԱՆ ՍՈՒՊԵՐՀԱՄԱԿԱՐԳԻՉ Է ՆՎԻՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Եվս մեկ քայլ մեր երկիրը հումքային մատակարարից ՏՏ կենտրոն վերածվելու գործում։
Եվս մեկ քայլ մեր երկիրը հումքային մատակարարից ՏՏ կենտրոն վերածվելու գործում։
Ֆրանսիան գերհզոր ինովացիոն համակարգիչ է նվիրել Հայաստանին՝ մշակված Տուլուզի համալսարանի մասնագետների կողմից։
Համակագիչն ունի գերհզոր արտադողականություն, որը գերազանցում է աշխարհի բազմաթիվ արդի սուպեր-համկարգիչների հնարավորությունները։
Համակարգիչը կարող է կիրառվել ռազմա-պաշտպանական, առողջապահական, կրթական, էկոլոգիական, երկրաբանական հիմնախնդիրների ուսումնասիրություններում, ինչպես նաև այնպիսի գիտատար ոլորտներում, ինչպիսիք են միջուկային վառելիքի էլեմենտների կենսացիկլի մոդելավորումը, միջուկային և թերմոմիջուկային ռեակտորների նախագծումը, քվանթային համակարգիչների ստեղծումը, հաշվողական կենսաբանությունը և քիմիան։
Համակարգիչի նվիրաբերման շնորհանդեսը կայացել է Երևանում։